ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Վիեննայում այսօր կանցկացվի վեցյակի և Իրանի համատեղ հանձնաժողովի առաջին նիստը

Վիեննայում այսօր կանցկացվի վեցյակի և Իրանի համատեղ հանձնաժողովի առաջին նիստը
19.10.2015 | 12:58

Այսօր Վիեննայում կանցկացվի միջազգային միջնորդների վեցյակի և Իրանի համատեղ հանձնաժողովի առաջին նիստը՝ իրանական միջուկային ծրագրի պայմանավորվածությունների իրագործմանը հետևելու կապակցությամբ: Վիեննայում միջազգային կազմակերպությունների ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Վորոնկովը հայտնել է, որ «նիստի ժամանակ ընդհանուր գնահատական կտրվի, թե ինչպես է ընթանում Իրանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցությունը», քննարկվի նաև Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը: «Սա առաջին նիստն է, բացի այդ՝ տեղի կունենա համատեղ հանձնաժողովի աշխատանքի երդմնակալությունը»,- հավելել է Վորոնկովը:

Դիտվել է՝ 650

Մեկնաբանություններ